Էրդողան․ Թուրքիան իր արժանի տեղը պետք է ունենա նոր աշխարհակարգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է այն խնդիրները, որոնք պետք է կատարվեն, որպեսզի երկիրն իր արժանի տեղը գրավի աշխարհում: Նա ակնկալում է նոր աշխարհակարգի հաստատում կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուց հետո և կարծում է, որ Թուրքիան պետք է առաջնագծում լինի:

«Առաջին հերթին, այդ նպատակով քայլեր կձեռնարկվեն իրավական և տնտեսական համակարգը բարելավելու, երկրում արտադրությունն ու զբաղվածությունը մեծացնելու ուղղությամբ», Էրդողանին է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: