ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ երկրներին մեղադրել է Բելառուսում իրավիճակի վրա ազդելու փորձերի մեջ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:
Եվրոպական երկրները զսպվածություն ու տակտ ցուցաբերելու փոխարեն օգտագործել են «ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներ», ասել է Զախարովան: «Դա հակասում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին չխառնվելու սկզբունքին, որն ամրագրված է Հելսինկիի եզրափակիչ ակտում», շեշտել է նա: