Եվրոհանձնաժողովն առաջարկում է Եվրոպական Միության տարածքում գործարկել Անվտանգության գործողությունների կենտրոնների ցանց` արհեստական բանականության լայն կիրառմամբ, որն իրենից կներկայացնի Եվրոմիության համար կիբեռ-վահան։
Այն կկարողանա իրական ժամանակում հայտնաբերել կիբեռհարձակման նշաններ, բավական շուտ, որպեսզի սկսի ակտիվ պատասխանել նախքան հարձակումը վնաս կհասցնի։ Այս մասին ասվում է ԵՄ Կիբեռանվտանգության ռազմավարության մեջ, որն այսօր հրապարակվել է ԵՀ-ի կողմից։