Արդարադատության հարցերով Եվրահանժնաժողովի (ԵՀ) անդամ Դիդիե Ռեյնդերսը հայտնել Է, որ Եվրամիության երկրներում ներկա դրությամբ սառեցվել են ռուսական ծագման 17,4 մլրդ եվրոյի ունեգումարներ:
«Դա հսկայական գումար Է՝ 17,4 մլրդ եվրո, բայց այդ ֆոնդերի 90 տոկոսը բաժին Է ընկնում յոթ անդամ պետությունների: Կարեւոր Է պնդել, որ բոլոր անդամ պետությունները ճիշտ են կիրառել պատժամիջոցները, եւ որպեսզի նրանք (Եվրոպական) հանձնաժողովին կոռեկտորեն զեկուցեն ամբողջական գումարների մասին, որոնք հնարավոր Է սառեցնել»,-ասել Է Ռեյնդերսը՝ հոկտեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում հանդես գալով մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է արդարադատության հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով՝ այդ թեման ԵՄ-ի խորհրդում բարձրացել Է արդարադատության նախարարների այն քննարկման առնչությամբ, թե ինչ ձեւով կիրառել ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ սահմանված Եվրամիության պատժամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Եվրահանձնաժողովը ցանկություն Է հայտնել եվրոպական դատախազության վրա դնել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողներին հետապնդելու պարտականությունը: Արդարադատության հարցերով ԵՀ-ի անդամ Դիդիե Ռեյնդերսը նշել Է, որ առաջին հերթին նկատի են առնվում ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներg ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
168.am