ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները համերաշխություն են հայտնել Ֆրանսիային՝ կապված Ավստրալիայի հետ սուզանավերի խզված պայմանագրի իրավիճակի հետ:
«Նախարարները հստակ համերաշխություն ցուցաբերեցին Ֆրանսիայի հետ: Այս հայտարարությունը (սուզանավերի վերաբերյալ) հակասում է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության կոչերին»,- մեջբերում է Agence France-Presse-ը Բորելի խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում ԵՄ նախարարների հետ հանդիպումից հետո:







