«Եդինայա Ռոսիան» առաջատար է Մոսկվայում Պետդումայի համար ընտրություններում

Մոսկվայում Պետդումայի ընտրություններում հաղթում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ընտրությունների դիտարկման հասարակական շտաբից:

Այսպիսով, Մոսկվայում տեղամասային քվեարկության արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,77%-ը:

Ըստ անցանց քվեարկության՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է ձայների 30,1%-ը:

Հեռակա էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով 08:00-ին և ավարտվել սեպտեմբերի 19-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին: