Իսրայելի պատվիրակությունը Կատարի միջնորդների հետ Դոհայում քննարկում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից այնտեղ պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղիները. հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իսրայելական բանակցային պատվիրակությունը գտնվում է Դոհայում՝ Գազայի հարցով համաձայնության գալու ուղիներ գտնելու համար»,- ասում է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իսրայելական կողմը հույս է տեսնում ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու համար՝ չնայած «աննշան հնարավորություններին»։