Բլինքենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային

7

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանում մասնակի զորահավաքին՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիեւին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ դաշնակիցները դատապարտում են Ռուսաստանին Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքի հարցում։

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային եւ նրա ժողովրդին։ Մենք միասին Ուկրաինային ցուցաբերել ենք հետեւողական եւ զգալի աջակցություն նրա պաշտպանության գործում, մենք կշարունակենք այդ անփոփոխ աջակցությունը»,- ասել է պետքարտուղարը։

Բլինքենն  ավելացրել է, որ կօգնեն «այնքան, որքան կպահանջվի»։

News.am