ԱՄՆ-ը, նրա դաշնակիցներն ու գործընկերները ձգտում են ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետ, բայց ՌԴ-ն պետք է հավատարիմ մնա իր միջազգային պարտավորություններին: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք մեր գործընկերների և դաշնակիցների հետ միասին ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետ, բայց նա պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները», պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը «միանում է ԵՄ առաջնորդներին և դատապարտում է» եվրոպական մի շարք պաշտոնյաների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը: Ըստ Բլինկենի, Ռուսաստանի իշխանությունների այս որոշումը «քննադատողներին վախեցնելու հերթական փորձ է»: