Բլինկեն․ ԱՄՆ-ը կարող է ապագայում աշխատել Աֆղանստանի նոր կառավարության հետ

Միացյալ Նահանգները չի վստահում «Թալիբան»-ին, բայց պատրաստ է աշխատել շարժման ներկայացուցիչների հետ, եթե դա կապված լինի ամերիկյան շահերի հետ։ «Ապագայում թալիբների հետ ցանկացած փոխգործողություն կորոշվի միայն մեր ազգային շահերով», — ընդգծել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Նա նաև խոսել է միջազգային ճանաչում և աջակցություն ստանալու Թալիբանի ցանկության մասին։

«Մենք դրան այսպես ենք պատասխանում. օրինականությունն ու աջակցությունը պետք է վաստակել», — ամփոփել է Բլինկենը, որի խոսքերը հաղորդում է Իզվեստիան։