ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հույս ունի, որ Թուրքիան «որոշակի գործողություններ կձեռնարկի» Ռուսաստանի Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Գաղտնիք չէ, որ մենք Թուրքիայի հետ իրական տարաձայնություններ ունենք այդ հարցում, և ես դրա մասին ուղղակիորեն խոսել եմ իմ թուրք գործընկերոջ հետ, երբ հանդիպեցի նրա հետ, և մյուս դաշնակիցները նույնն են արել», ասել է նա:
«Կարծում եմ, որ մենք շահագրգռված ենք շարունակելու սերտ աշխատանքը Թուրքիայի հետ, ինչը միևնույն ժամանակ չի անտեսի մեր տարաձայնությունները», շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
«Մենք անմիջականորեն համագործակցում ենք նրանց հետ: Մենք շատ անկեղծ և բաց բանակցություններ ունենք, և հուսով եմ, որ Թուրքիան որոշակի գործողություններ կձեռնարկի, որպեսզի լուծի, օրինակ, այն խնդիրը, որը ստեղծում է C-400-ը դաշինքի համար», ավելացրել է նա: