Բլինկենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ համագործակցել ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության հարցում

128

Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ խոսելով Ժնևում զինաթափման խորհրդաժողովի մասնակիցների հետ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանին ներգրավել ռազմավարական կայունության բանակցություններում ՝ զենքի վերահսկման և առաջացող (անվտանգության) խնդիրների վերաբերյալ»,-ասել է Բլինկենը:

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է համագործակցել բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ` տիեզերքում վարքի նորմերի մշակման հարցում: