Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք՝ ռուսական «Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ պատժամիջոցներից ամերիկյան կողմի հրաժարման դիմաց: Այդ մասին այսօր հաղորդել է գերմանական Zeit թերթը:
Նշվում է, որ Գերմանիան պատրաստ է այդպիսի գումար հատկացնել իր տարածքում ամերիկյան հեղուկ բնական գազ ստանալու համար նախատեսված երկու տերմինալ կառուցելու համար: