Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն` կապված Ազգային ժողովի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանը բանաձևի ընդունումը գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «սադրիչ քայլ»։