ԱՄՆ-ը և Գերմանիան որոշում են կայացրել կլիմայի և էներգետիկ համագործակցության մասին, հայտարարվել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամլո ասուլիսում:
«Եվ այսօր մենք սկսում ենք կլիմայի ու էներգետիկ գործընկերություն` աջակցելու էներգետիկ անվտանգությանը և զարգացող տնտեսություններում կայուն էներգետիկ տեխնոլոգիաների զարգացմանը՝ ներառյալ Կենտրոնական Եվրոպայում և Ուկրաինայում», ասել է ամերիկացի առաջնորդը:
Կողմերը խոստանում են «մոբիլիզացնել ներդրումները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, այդ թվում` աջակցելով Ուկրաինայի էներգետիկ վերափոխմանը, էներգաարդյունավետությանն ու էներգետիկ անվտանգությանը»: Բացի դրանից, ԱՄՆ-ը և Գերմանիան մտադիր են այդպիսի ջանքեր գործադրել ՝ աջակցելու Հարավային և Հարավարևելյան Ասիայում առավելագույն արտանետումներ ունեցող երկրներին:




