Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Ցզինպինը հրավիրված են կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին, որը Վաշինգտոնը մտադիր է ապրիլին կազմակերպել վիրտուալ ձևաչափով: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Դեռ ոչ, բայց նրանք գիտեն, որ հրավիրված են», ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ինքը Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ ղեկավարներին հրավիրել է հանդիպման:
«Բայց նրանցից ոչ մեկի հետ դեռ չեմ խոսել», ավելացրել է Բայդենը:
Ինչպես նշում է Սպիտակ տունը, կլիմայի գագաթաժողովին հրավիրվել են աշխարհի 40 առաջնորդներ։