ԱՄՆ-ը և Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո:
«Մենք համաձայն ենք եվրոպական ինստիտուտներում Արևմտյան Բալկանների [երկրների] հետագա ինտեգրման կարևորության մեջ և միավորված ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու հարցում, ինչպես նաև բարեփոխումների շարունակական կարևորության մեջ`աջակցելու նրանց անդրատլանտյան նկրտումները», ասել է Բայդենը։ «Մենք կշարունակենք գործել միասին՝ պաշտպանելու արևելյան թևը ռուսական ագրեսիայից»:









