Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ նրա կինը՝ Ջիլ Բայդենը կրում էր նյույորքյան հայտնի Markarian բրենդի հագուստ։ Ե՛վ արտասահմանում, և՛ Հայաստանում այս փաստը քննարկվել է, սակայն շատերը տեղյակ չեն, թե ինչու է ամերիկուհի Ալեքսանդրա Օ Նիլը իր հայտնի բրենդի անունը ընտրել հայկական ազգանուն։
Հայտնի դիզայներ Օ Նիլը դեռևս մանկուց հետաքրքրված է եղել տիեզերքով և նրա գեղեցկությամբ, որն էլ եղել է պատճառը հայկական ազգանուն ընտրելու։
Բրենդի անունը կապված է սովետական աշխարհռչակ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հետ։ Մարգարյանը Բյուրականում մանրակրկիտ ուսումնասիրել է տիեզերքում ուլտրամանուշակագույն գունավորմաբ միջուկով գալակտիկայի կառուցվածը, որն էլ արդյունքում ստացել է նրա անունը։ Մարգարյանի անունն է կրում նաև «Կույսի աստղակույտը»՝ ստանալով «Մարգարյանի գալակտիկաներ» (կամ Մարգարյանի շղթա) անունը։
Բրենդի կայքում նշվում է, որ «Markarian–ն իր մեջ ամփոփում է Ալեքսանդրայի սերը դեպի երկնային ռոմանտիզմի վերժամանակյա դիզայնով և ժամանակակից նրբագեղությամբ»։
Բրենդը ստեղծվել է 2017 թ.՝ արտադրելով կանացի լուքս դասի հագուստներ։