ԱՄՆ նոր վարչակազմը նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, զգալիորեն մեծացնում է Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցների ռիսկը, ասում են միջազգային վարկանիշային Fitch գործակալության վերլուծաբանները: ԱՄՆ պատժամիջոցները կշարունակեն սահմանափակել Բայդենի օրոք Ռուսաստանի ինքնիշխան վարկունակությունը:
Fitch-ը նշել է, որ ԱՄՆ նոր նախագահից չպետք է ակնկալել ՌԴ-ի վերաբերյալ արագ որոշումներ, քանի որ Բայդենը սկզբում զբաղված է լինելու երկրի հրատապ ներքին խնդիրներով՝ կայունացնելով քաղաքական իրավիճակը և պայքարելով համաճարակի դեմ: