Բայդենը հարգանքի տուրք է մատուցել կորոնավիրուսից մահացած ԱՄՆ քաղաքացիներին

119

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հարգանքի տուրք մատուցեց համաքաղաքացիներին, ովքեր մահացել են նոր կորոնավիրուսի պատճառած հիվանդությունից:

Բացի դրանից, ամերիկացի առաջնորդը իր հայրենակիցներին կոչ է արել հաղթահարել հասարակության պառակտումը, որն առաջացել է խորը քաղաքական հակասությունների պատճառով:

«Մենք պետք է միասին պայքարենք համաճարակի դեմ, որպես մեկ ժողովուրդ: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միայն այդպես մենք կհաղթենք այս վիրուսին», նրա  խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: