ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է հունվարի 20-ին՝ իր երդմնակալության օրը, հրամանագիր ստորագրել երկիրը Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին վերադարձնելու մասին: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Ռոն Քլայնի հուշագիրը, որին Բայդենը նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար:
Հեռուստաընկերության տվյալներով, դրան զուգահեռ, Բայդենը մտադիր է ստորագրել նաև մի շարք հրամանագրեր, որոնք կչեղարկեն ԱՄՆ ներկայիս նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած որոշ սահմանափակումների գործողությունը: