Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչով պատվաստված մոսկվացիների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այդ մասին այսօր իր բլոգում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Վերջերս կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչ ստացած մոսկվացիների թիվը գերազանցեց մեկ միլիոն մարդը: Քաղաքի ավելի քան 820 հազար բնակիչ ամբողջությամբ է ավարտել պատվաստումը: Պատվաստվածների գրեթե 45%-ը 60-ից բարձր տարիքի մոսկվացիներ են», գրել է քաղաքապետը: