Ռուսաստանում «Ավանգարդ»-ից հետո արդեն ստեղծվել են մի շարք նոր հրթիռային համակարգեր։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ղեկավար Բորիս Օբնոսովը Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի նորացված «Ավիացիոն ռոբոտատեխնիկական համակարգերի» բաժանմունքի բացման արարողության ժամանակ:
Նրա խոսքերով, հրթիռային համակարգերը «ճանապարհին են»: Կորպորացիայի ղեկավարը ձեռնպահ է մնացել ավելի մանրամասն տեղեկություններ հայտնելուց՝ ասելով, որ այդ տվյալները գաղտնի են: