ԱՄՆ-ում խոսում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՉԹՕ-ների օգնությամբ ամերիկացի զինվորականների «հետապնդումների» մասին, գրում է Daily Star-ը`վկայակոչելով նախկին սենատոր Հարի Ռիդին:
Խոսքը «բուրգի տեսքով» օբյեկտի կողմից ԱՄՆ ռազմանավերի հետապնդման մասին է: Ռիդը կարծում է, որ ՉԹՕ-ները գործել են Ռուսաստանի առաջնորդի հրամանով: Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ Պուտինի ծառայությունը ՊԱԿ-ում կարելի է համարել դրա ապացույցը:
«Բրգանման» օբյեկտը USS Russell ռազմանավի անձնակազմը նկարահանել է Սան Դիեգոյի ափերի մոտ 2019-ի հուլիսին: Ասում են, որ այն եղել է նավի մոտ 210 մետր բարձրության վրա: Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք կարող են լինել օդերևութաբանական զոնդեր կամ լրտեսական անօդաչու թռչող սարքեր, բայց առարկաները դեռ համարվում են անհայտ: Տեսանյութը հաստատել է Պենտագոնը:
2020 թվականի օգոստոսին ԱՄՆ դեպարտամենտը նույնիսկ հաստատեց ՉԹՕ-ների ուսումնասիրման աշխատանքային խմբի ստեղծումը: