Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին

😷Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

Ծանր – 962,

Ծայրահեղ ծանր – 233,

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված – 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը: