ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Քեննեթ Մակքենզին հայտարարել է, որ մինչև նոյեմբերի սկիզբ նախատեսվում է կրճատել Աֆղանստանում ԱՄՆ բանակի թվակազմը: Երկրում գտնվող 8 600 զինծառայողներից այնտեղ կմնա մոտավորապես 4 500-ը:
4,5 հազար զինվոր կկարողանա կատարել բոլոր անհրաժեշտ առաջադրանքները: Այս հայտարարությունը նա արել է «Ամերիկայի ձայն» ռադիոյին, New York Times-ին և Defense One-ին տված հարցազրույցում: