ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մակքենզին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատման մասին։ 2200 զինվոր պետք է լքի մերձավորարևելյան երկիրը: Այդ մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:
Ըստ գեներալի, զորակազմի կրճատումը 5,2 հազար մարտիկից 3 հազարի Վաշինգտոնին թույլ կտա շարունակել խորհրդատվություն տրամադրել «իրաքցի գործընկերներին» և օգնել Բաղդադին «արմատախիլ անել ԻՊ վերջին մնացորդները»: