ԱՄՆ-ը չի պատրաստվում ընդլայնել իր ռազմական ներկայությունն Իրաքում, Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թուլլերը:
«Մենք մտադիր չենք ավելացնել Իրաքում ամերիկյան զորակազմի թիվը», ասել է դեսպանը: Նա հիշեցրել է, որ ամերիկյան զինված ուժերը տեղակայված են հանրապետության տարածքում Իրաքի կառավարության խնդրանքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Դիվանագետի խոսքերով, այս պահի դրությամբ ամերիկացիները «որևէ մարտական գործողություն չեն իրականացնում»՝ սահմանափակվելով «Իրաքի զինված ուժերին հետախուզական տեղեկատվության տրամադրմամբ և օդից աջակցությամբ»:
«Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստորաբաժանումները կհեռանան երկրից, երբ Իրաքի զինված ուժերը պատրաստ լինեն դրան», ասել է Թուլլերը: