ԱՄՆ-ը պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օստինը ժամանել է Վրաստան:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Վրաստանին ամրապնդել պաշտպանունակությունը և խթանել եվրաատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպմանը»,- Twitter-ում գրել է Օստինը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավարը կքննարկի Սև ծովում անվտանգությունը Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա կատարելիք այցի ժամանակ: Նա նաև պետք է հայտարարի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար: