Հաջորդ շաբաթ ԱՄՆ երկու ռազմանավեր Բոսֆորի նեղուցով կանցնեն Սև ծով և այնտեղ կմնան մինչև մայիսի 4-ը: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան՝ մենք 15 օր առաջ դիվանագիտական ուղիներով տեղեկացանք, որ ԱՄՆ երկու ռազմանավեր մտնելու են Սև ծով: Նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 4-ը», ասել է գործակալության աղբյուրը: