Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է վերսկսել հետաքննությունը վիրուսի ծագման վերաբերյալ, որն առաջացրել է COVID-19 համաճարակը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
ԱՀԿ-ն հավաքելու է 20 հոգուց բաղկացած թիմ, որը կներառի կենսաանվտանգության և լաբորատոր անվտանգության մասնագետներ, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների փորձագետներ:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը կոչ է արել լրացուցիչ ուսումնասիրել լաբորատորիայից արտահոսքի տարբերակը, քանի որ փորձագետները դեռևս չեն գտել վիրուսի աղբյուրը:



