Կորոնավիրուսի պատվաստումների գործընթացը արագացնելը շատ կարևոր է, քանի որ Եվրոպայում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի կողմից հինգշաբթի հրապարակված զեկույցում:
«Պատվաստանյութերը համաճարակից դուրս գալու լավագույն միջոցն են, դրանք ոչ միայն գործում են, այլև շատ արդյունավետ են վարակի կանխարգելման գործում: Այնուամենայնիվ, այդ պատվաստանյութերի ներմուծումը չափազանց դանդաղ է: Թույլ տվեք պարզաբանել. մենք պետք է արագացնենք այդ գործընթացը` ավելացնելով արտադրությունը, նվազեցնելով արգելքները, օգտագործելով մեր պահեստներում առկա բոլոր [պատվաստանյութերով] սրվակները», մեջբերված են բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեի խոսքերը: