Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի երկու շրջաններում բերման է ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող յոթ մարդու: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դատարանի աղբյուրը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստորին-Ռեյնի եւ Պյուի-դե-Դոմի դեպարտամենտներում:
Ձերբակալվածներից վեցը, ըստ աղբյուրների, չեչեն համայնքի անդամներ են: Մեկ այլ ձերբակալված ծնունդով Վրաստանից է: