Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին բանակցություններ կանցկացնեն Շուշիում: Այս մասին Թուրքիայի առաջնորդն ասել է Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է Haber Turk-ը:
«Բրյուսելում ծրագրի ավարտից հետո ես մեկնելու եմ Բաքու ՝ այցելելու նախագահ Իլհամ Ալիևին: Այնտեղից մենք կուղևորվենք Շուշա՝ օկուպացիայից ազատագրված ադրբեջանական քաղաքներից մեկը: Մենք այնտեղ մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ կանցկացնենք», հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտնել էր, որ Էրդողանը նախատեսում է այցելել Ադրբեջան հունիսի 14-ից 16-ը: Սպասվում է, որ Շուշիում նա կմասնակցի դպրոցի հիմքը դնելու արարողությանը: