Ադրբեջանի արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու» կապակցությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ:
«Ափսոսանք է առաջացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատմական ճշմարտությունը խեղաթյուրող հայտարարությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ», ասված է հաղորդագրության մեջ: