Ադրբեջանը հաստատել է «Սպուտնիկ V»-ի օգտագործումը

125

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատրաստուկի օգտագործմանը բնակչության պատվաստումների համար: Այս մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«ԱՀ առողջապահության նախարարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութը օգտագործման համար», ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Սպուտնիկ V»-ն գրանցվել է մի քանի տասնյակ երկրներում և հաջողությամբ օգտագործվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար՝ ցույց տալով բարձր արդյունավետություն:

«Բանակցություններ են տարվում առաջիկայում այս պատվաստանյութը երկիր ներմուծելու ուղղությամբ»,  հավելել է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը: