Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարտիյանն իր էջում գրել է.
«Զոմբի ֆինանսիստների մանկության երազանքն ու ժամանակավոր հաղթանակը, կամ՝
ձախողված պետությանը բնորոշ ևս մեկ դասական օրինակ.
Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ, նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը` Հայկական դրամը չի կարող լինել սեփականություն։
Հաջորդիվ՝ քաղաքացիների մնացած սեփականությունը…
Օրինակ՝ սեփական բնակարանը հանձնվում է մասնավոր բանկին, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերն իրավունք չունի օգտվել ննջարանից (զուգարանից) և այլն, կամ՝ սեփական ավտոմեքենան կանգնեցվում է մասնավոր բանկին պատկանող և պահպանվող տարածքում, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերը կարող է օգտվել միայն առջևի նստարանից, և վարել միայն հինգշաբթի օրը… և այդպես շարունակ։
Թախանձագին խնդրանք իրավագետներին՝ պարզաբանել տարբերությունը»։
Նշենք, որ Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությունը վերաբերում է հուլիսի 1-ից շրջանառության մեջ մտած այն պահանջին, ըստ որի՝ 300.000 դրամից ավելի գործարքները պետք է արվեն անկանխիկ եղանակով։