Apple-ը մշակում է Google-ի այլըտրանք

225

Ամերիկյան Apple ընկերությունը մշակում է սեփական որոնողական համակարգը՝ Google-ի դեմ հակամենաշնորհային գործի ֆոնին, գրում է Financial Times-ը:

Հրապարակման համաձայն՝ Apple-ը փնտրում է ​​աշխատակիցներ, ովքեր կզբաղվեն «նորարար որոնման տեխնոլոգիայի ճարտարապետության մշակմամբ և իրականացմամբ»: Բացի դրանից, 2018-ին ընկերությունը վարձել էր Ջոնա Ջանանդրեային, ով նախկինում ղեկավարում էր Google-ի որոնողական ուղղությունը: