Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
- Նորություններ, Տնտեսական

Նախաբան

Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։

Պատասխանատու ընտրողի քվեարկությունը պայմանավորված է ոչ միայն քվեաթերթիկում ընդգրկված անձանցով, այլև ծրագրերի բովանդակությամբ և իրագործելիությամբ, իսկ գործող իշխանության հանդեպ վստահությունը խարսխվում է նախընթաց ընտրություններում ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված խոստումների ազնիվ խոստովանության և անաչառ բացատրության վրա։ Չէ՞ որ հաղթած կուսակցության նախընտրական ծրագիրը դառնում է երկրի զարգացման «ճանապարհային քարտեզը»։

Միևնույն ժամանակ, այն հնարավորություն է տալիս ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և «չորրորդ իշխանությանը» համադրել խոստումներն իրական քաղաքականության հետ և ապահովել իշխանության հաշվետվողականությունը։ Նախընտրական ծրագրերով է պայմանավորված քաղաքական պայքարի բնույթը․ դրանց շնորհիվ պայքարը տեղափոխվում է անձերից և կարգախոսներից դեպի քաղաքական լուծումների մրցակցություն, ընտրությունն իմաստավորվում է, իսկ քաղաքականությունը՝ դառնում կանխատեսելի։ Հակառակ դեպքում քաղաքական համակարգը ծառայում է անհատի կամ մի խմբակի շահերին՝ դրանից բխող անկանխատեսելի և ողբերգական հետևանքներով՝ ինչի ականատեսը դարձավ մեր ժողովուրդը  վերջին տարիներին։

Ասել, որ ՔՊ կուսակցությունն աղետալիորեն ձախողել է անվտանգության, արտաքին քաղաքականության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտներում 2021թ. ընտրությունների շեմին իր ստանձնած նախընտրական խոստումները, նշանակում է ոչինչ չասել։ Այդուհանդերձ, կխուսափեմ հարցն այս տեսանկյունից քննարկելուց այն պատճառով, որ դրա մասին հիմնավոր շատ բան է ասվել և դեռ կասվի։ Փորձենք չափելի ցուցիչներով գնահատել, թե հաշվետու ժամանակաշրջանում (2021-25թթ.) ՔՊ կառավարությունն ինչպե՞ս է կատարել իր այլ հանձնառությունները։

Աչառու գնահատականներից խուսափելու ստուգված միջոց են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մշակված զանազան ինդիկատորներ, որոնք օգտագործվում են հանրային կառավարման, ժողովրդավարության, ազատությունների, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման գնահատման նպատակով։ Թեև միջազգային ցուցիչները չեն արտացոլում քաղաքական գործընթացների ամբողջ բազմազանությունը, սակայն դրանք թույլ են տալիս անաչառ գնահատել համապատասխան ոլորտներում գրանցված միտումները։ Խոսքն այն ինդեքսների մասին է, որոնք ներառված են ՔՊ-ի 2021թ. նախընտրական ծրագրում։

Պետք է խոստովանել, որ 2018թ. հեղափոխությունից հետո բարելավվեցին «ժողովրդավարության զարգացումը», «կոռուպցիայի դեմ պայքարը», «ազատությունները և կառավարման արդյունավետությունը» բնութագրող մի շարք ցուցիչները։ Սակայն 2021թ. ընտրություններից հետո դրական դինամիկան աստիճանաբար մարեց, սպառվեց բարեփոխումների իներցիոն ներուժը, որի արդյունքում մի շարք կարևոր ոլորտներում լճացում է և հետընթաց։ Առանցքային միջազգային ինդեքսների վերլուծությունը բացահայտում է՝ արդյո՞ք ՀՀ-ն շարունակում է զարգանալ համակարգային առումով, թե՞ բարեփոխումները կրում են հատվածային, ոչ հետևողական և ոչ համապարփակ բնույթ։

Ազատություններ և ժողովրդավարություն. խոստումնալից մեկնարկ, հիասթափեցնող շարունակություն

«Ազատությունն աշխարհում» զեկույցում, որը հրապարակում է Freedom House-ը, ՀՀ-ն 2021թ. զբաղեցնում էր 55-րդ հորիզոնականը՝ պահպանելով «մասամբ ազատ» երկրի կարգավիճակը։ 2018-2020-ի առաջընթացից հետո 2021-2025-ին արձանագրվեց թեև աննշան, բայց հիասթափեցնող հետընթաց՝ ՀՀ-ն 55-րդ հորիզոնականից իջավ 54։  Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական իրավունքների ոլորտում որոշ առաջխաղացումը բավարար չէր փոխհատուցելու խոսքի ազատության խախտումները, քաղաքական դրդապատճառներով կալանավորումները և մարդու իրավունքների և ազատությունների այլ սահմանափակումները։

Նման պատկեր է արձանագրվել նաև «Ժողովրդավարության ցուցիչում», որը հրապարակում է Economist Intelligence Unit-ը. 2022-ին ՀՀ-ն ունեցավ կարճաժամկետ բարելավում՝ 89-րդ հորիզոնականից տեղափոխվելով 82-րդ, սակայն 2023-2024-ին նահանջ ապրեց։ Երկիրը շարունակում է դասվել «հիբրիդային վարչակարգեր» խմբին՝ չկարողանալով հաղթահարել  կառավարման արդյունավետության, ինստիտուցիոնալ հակակշիռների և քաղաքական մշակույթի ոլորտներում կառուցվածքային արգելքները։ Միտումը վկայում է, որ 2021-ի ընտրություններից հետո քաղաքական բարեփոխումները  շարունակում են կրել առավել ռեակտիվ և ոչ համապարփակ բնույթ։

Տնտեսական միջավայր. բարեփոխումների կորսված թափը

The Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ցուցիչում» ՀՀ-ն 2021-ին հասնում է իր լավագույն դիրքին՝ 32-րդ հորիզոնականին։ Սակայն վերջին ընտրություններից անմիջապես հետո գրանցվում է կտրուկ անկում՝ մինչև 58-րդ տեղը 2022-ին, որին հաջորդում է անկայուն վերականգնում։ Սա վկայում է, որ մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քայլերը բավարար կերպով չեն զուգորդվում  խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումներով։ Տնտեսական ազատության խոչընդոտները  պայմանավորված են, հատկապես՝ դատական համակարգում և մրցակցային միջավայրում առկա լուրջ խնդիրներով։

Բացասական դինամիկա է ցուցադրում նաև Legatum Institute-ի «Բարեկեցության ցուցիչը», ըստ որի՝ Հայաստանը բարելավել է իր դիրքը 2018-2021-ին, որից հետո այն վատթարացել է։

Կոռուպցիա և հանրային վստահություն. վազք տեղում

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը» արմատական բարեփոխումների հաջողության գլխավոր բաղադրիչն է։ Թեև այս ուղղությամբ 2018-2020-ին ՀՀ-ն բարելավեց իր դիրքը, սակայն 2021-ից հետո առաջընթացը ոչ միայն կանգ առավ, այլև նահանջեց։ Այս ցուցիչն արտահայտում է ոչ միայն կոռուպցիայի մակարդակը, այլև հանրության և, մասնավորապես, գործարար շրջանակների վստահության ցածր մակարդակն իշխանությունների նկատմամբ։ Լճացումը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը չի ստացել ինստիտուցիոնալ բնույթ։ Դրա հետևանքն է, մասնավորապես, ընտրովի արդարադատության արմատավորումը, կոռուպցիայի դեմ  պայքարը  քաղաքական հակառակորդների և նախկին  պաշտոնյաների դեմ որպես զենք օգտագործելը, իշխանության բացահայտ չարաշահման դեպքերը, օրինակ, ԱՆԻՖ-ում կառավարության կոծկած սկանդալը։

Մամուլ և թվայնացում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ՝ ՀՀ-ն 2021-ից ի վեր բարելավել է իր դիրքը մամուլի ազատության ցուցիչում։ Իսկ ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջընթաց է գրանցվել 2018-ից ի վեր։ Այսինքն՝ ՔՊ-ն հակված է բարեփոխել տեխնոկրատական, բայց ոչ քաղաքական, դատական և իրավապահ համակարգերը։

Սոցիալական և ինովացիոն զարգացում. լճացում

Սոցիալական առաջընթացի ցուցիչում Հայաստանը 2021-ից ի վեր տատանվում է 48-50-րդ հորիզոնականների միջև, ինչը  նշանակում է, որ տարիներ շարունակ գտնվում է «բարձր միջին  սոցիալական» նիշը գրանցած զարգացող երկրների խմբում և չի կարողանում բարելավել իր կարգավիճակը։

Մտահոգիչ է նաև «Գլոբալ ինովացիոն ցուցիչի» դինամիկան։ WIPO զեկույցների համաձայն՝ մինչև 2020-ը ՀՀ-ն գրանցել է աճ, սակայն դրան հետևել է կտրուկ անկում, ապա՝ մասնակի վերականգնում։ Ընդհանուր առմամբ, երկիրը չի արձանագրել շոշափելի առաջընթաց, և պատճառն ինովացիոն համակարգի զարգացումը կաշկանդող  ինստիտուցիոնալ խոչընդոտներն են։

Վերջաբան

ՀՀ-ում որոշ միջազգային ինդեքսների դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ 2021-ից ի վեր բարեփոխումները չեն կրել ռազմավարական բնույթ, ՔՊ-ի կառավարությունը նախապատվությունը տվել է էքստենսիվ զարգացման մոդելին՝ պայմանավորված, նախևառաջ, արտաքին վարկային ռեսուրսների և պարտքային պարտավորությունների աննախադեպ ներգրավմամբ և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ձևավորված ժամանակավոր բարենպաստ տնտեսական պայմաններով։ Արդյունք է՝ նվազող տնտեսական աճը։ Միջազգային արժութային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2026-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի մոտ 5%, որը Հայաստանի պարագայում, որպես զարգացող երկրի, բավարար է սոսկ գոյատևման համար։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան թթ.

Նախորդ գրառումը

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան

Հաջորդ գրառումը

Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026
Նորություններ

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026
Նորություններ

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026
Հաջորդ գրառումը

Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը հուլիսի 10-ին լույս տեսնելը, անորոշությունը չպարզվեց, թե Քնեսեթը ե՞րբ է քննարկման եւ քվեարկության դնելու Հայոց ցեղասպանության՝...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական