Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին փոխում է Արցախի գետերի հունը

13/07/2021
- Տեղական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թշնամին ցանկանում է Թարթառի հունը փոխել եւ տանել դեպի Կիրովաբադ՝ Գանձակ։ Երբ ահազանգեցի, շատերը չհավատացին, քանի որ գետը Գանձակի տարածք տանելու համար մոտավորապես 25 կմ թունել է պետք Մռովի տակով փորել։ Ես ունեմ փաստեր, որ ծանր տեխնիկա է տարվում, էքսկավատորներ, փորելու, նաեւ հանքերում աշխատող ծանր տեխնիկա։ Մենք տեսնում ենք, որ Թարթառը սակավաջուր է։ Սարսանգի ջրամբարը, որը սնվում է միակ գետով՝ Թարթառով, սակավաջուր է եւ նույնիսկ ջրավազանի ծերացման նշաններ ենք տեսնում,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը․ նա օրեր առաջ է վերադարձել Արցախից։

Մեր ջրահավաք ավազանի մասին պատկերացում ունենալու համար Կիրակոսյանը եղել է նաեւ Սյունիքում․ ասում է՝ թշնամին նստել է նաեւ Ուղտասարում, որտեղի ձնհալից էլ գոյանում է մեր ջրային համակարգի մի մասը։Պատերազմից ու կապիտուլյացիայից հետո, կարծես, թշնամին հասավ իր մեծ նպատակին՝ տիրացավ Արցախի ջրային պաշարներին։ Երաշտի ու ջրի մեծ պրոբլեմների առջեւ կանգնած թշնամին փոխում է Արցախի գետերի հունը։ Պատերազմից հետո՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց օրեր անց, թշնամին սարերից նկարահանել էր նաեւ Սեւանա լիճը՝ աչք ունենալով նաեւ Հայաստանի ամենամեծ ջրային համակարգի վրա։ Այսօր թշնամին նստել է Հայաստանի ջրերի գլխին։ 

«Թշնամին գտնվում է Ուղտասարի, Սեւ լճի տարածքում, Գեղարքունիքի կողմից մենք տեսանք Ալ լճերը, որոնք թշնամին գրավել-նստել է։ Երբ որ նկարներ եւ վիդեոներ ես դնում, մարդիկ ասում են սուտ է, բայց երբ ասում են այսինչ մարզում ջուր չունենք»-նշեց Նարինե Կիրակոսյանը։

Նա իր աչքով է տեսել Թարթառի տարածքում աշխատող ծանր տեխնիկան, որով թշնամին մտադիր է փոխել գետի հունը։

«Մեկ-երկու ժամ էդ տեխնիկան գնում է, եւ Քարվաճառի հատվածից իրենք բերում են ահռելի մեծ ժայռաբեկորներ․ հասկանալի չէ, թե ուր են տանում։ Հավանական է, որ իրենք սկսել են ջրահավաք ավազան սարքել։ Աշխարհագրության մասնագետները, որոնք ասում էին 25 կիլոմետր թունել է պետք, փաստորեն այդպես չէ․ թշնամին ուրիշ ճանապարհ է ընտրել․ մենք ունեինք մի զորամաս՝ «Չափըրլու» էր կոչվում, այդ եւ «Յանշախ» հատվածներով ժամանակին եղել է ճանապարհ դեպի Գանձակ, այսինքն՝ պետք չէ լեռները բարձրանալ։ Այդ հատվածն են որոշել օգտագործել։ Թշնամին Թարթառի վրայի ՀԷԿ-ն է օգտագործում, Շուշիի տակ թշնամին նորից ՀԷԿ է սարքում»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։

Նրա ենթադրությունն է՝ թշնամին կառուցում է ջրահավաք ավազան, որը կօգտագործի ջոեւրը հավաքել-ամբարելու համար։  Նրարինե Կիրակոսյանի խոսքով՝ Գանձակի տարածքում թշնամին ունի ջրի խնդիր, անապատացման գործընթաց է այնտեղ, եւ աչքը մեր ջրային համակարգից չի կտրելու։

«Պատկերացրեք՝ Հայաստանի համար ինչ աղետ է լինելու։ Սարսանգը միայն Թարթառով է լցվում, եւ այն երկու երկրներով էինք օգտագործում՝ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանական կողմը։ Նրանք անընդհատ բողոքում էին՝ իբր հայկական կողմը ջուրչ չի տալիս, բայց այդպես չէր։ Եթե կտրվի Թարթառը, կկտրվի Արցախի կենսունակության հնարավորությունը։ Մենք ջուր չենք ունենա․ Թարթառը սնում է գյուղերը, դաշտերը»,-Yerkir.am-ին հայտնեց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/eFzA1D_605k
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարի անց

Հաջորդ գրառումը

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական