Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նավթի գները կտրուկ կբարձրանան 2021 թվականի վերջին

«Էներգետիկայի և դրա փոխադրողների ոլորտում աշխատող «Rystad Energy Research Institute»-ի փորձագետները կարծում են, որ «Նավթի գները, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն 2008-ի ռեկորդային բարձունքները: Brent տեսակի նավթը 2008 թվականին հասել էր բարելի դիմաց 150 դոլարի: Հաշվի առնելով առաջիկա իրադարձությունները՝ նավթի գնի ինդեքսը կգերազանցի բոլոր նախորդ գագաթնակետերը:», – հայտնում է Bloomberg-ը` 2021-ի երկրորդ կեսի համար նավթի գների աճի տենդենցի և շուկայի կանխատեսումների մասին արված իր հրապարակման մեջ¹:

Զեկույցի հեղինակը, վկայակոչելով 2021 թվականի վիճակագրությունը, ասում է, որ Ազատ Դրամական Հոսքերի ինդեքսը (հայտնի է որպես FCF) այս տարի հասել է 348 միլիարդ դոլարի: Աճը պայմանավորված էր թերթաքարային՝Շեյլ նավթի արդյունահանման վերածննդով և Կորոնայի ճգնաժամից համեմատաբար վերականգնմամբ:

2021 թվականի սկզբից Brent տեսակի նավթի գներն աճել են ավելի քան 45 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 76 դոլարի:  Այս ցուցանիշը վերջին անգամ կրկնվել է 2018-ի հոկտեմբերին:

➖➖➖➖
1️⃣ https://www.bloomberg.com/news/articles/2021-06-23/dwindling-u-s-crude-hub-stocks-seen-falling-to-historical-lows
➖➖➖➖

©️ #ՓԱԿԱԳԻԾ