Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ արտահանման աճ են գրանցել․ ԵՄ EU4Business ծրագիր

22/02/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած ՔՈՎԻԴ-19 համավարակով և ապա արցախյան պատերազմով պայմանավորված տնտեսական դժվարություններին՝ Հայաստանում սննդամթերքի վերամշակման մի շարք ոլորտներ 2020 թ․-ի առաջին կիսամյակում արտահանման աճ են գրանցել։ Օրինակ, չորացրած մրգերի և բանջարեղենի արտահանումը 2020 թ․-ի առաջին կիսամյակին կազմել է 300 տոննա՝ 59%-ով գերազանցելով 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (188,6 տոննա), իսկ պահածոյացված մթերքի արտահանումը կազմել է 10,517 տոննա՝ նախորդ տարվա 8,859 տոննայի համեմատ աճելով 18%-ով։ Արտաքին շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացման գործում, անխոս, առանցքային դեր ունեն ընկերությունների մարքեթինգային կարողությունները, որոնց զարգացմանը 2017 թ․-ից ի վեր նպաստում է նաև «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը։ Վերջինս իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ

։ Ծրագիրը սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող 13 շահառու փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն է տրամադրել մարքեթինգային կարողությունների զարգացման տարբեր ուղղություններով․ ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, պատրաստվել են ժամանակակից կայքեր՝ առցանց գնումների հնարավորությամբ, մատուցվել են սոցիալական ցանցերում առաջխաղացման ծառայություններ։

«Չնայած 2020-ը լի էր դժվարություններվ, չրերի արտահանման անկում չունեցանք։ Նույնիսկ կարողացանք մուտք գործել նոր շուկաներ՝ օրինակ Միացյալ Թագավորություն՝ արտահանելով օրգանական չիր ու տարին ամփոփելով դրական ցուցանիշներով։ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում շուտով կունենանք նոր կայք՝ էլեկտրոնային առևտրի հնարավորությամբ։ Արդյունքում, կկարողանանք ավելի հեշտությամբ կապ հաստատել միջազգային շուկայի գնորդների հետ և ավելացնել վաճառքի ծավալները», – նշում է «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիայի տնօրեն Վարդգես Դավթյանը։

Վարդգեսի կարծիքով՝ հայկական արտադրանքի առաջխաղացման համար կարևոր է իմանալ դրա մրցակցային առավելություններն ու կարողանալ դրանք ճիշտ «փաթեթավորել»։ Օրինակ, «Սաթենի» տեսակի ծիրանի չիրը (ժողովրդական լեզվով՝ «Շալախ») մյուս տեսակներից ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ այն ավելի անվնաս է շաքարային դիաբետով սպառողների համար և ավելի մրցունակ միջազգային շուկայում։ Հենց այս մրցակցային առավելության շնորհիվ է, որ 2020 թ․-ին Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիային հաջողվել է մեծաքանակ ծիրանի չիր արտահանել Միացյալ Թագավորություն։

«2020-ին տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ ունեցանք վաճառքի ու եկամտի որոշակի անկում, և ծրագրի մարքեթինգային աջակցությունը այս իրավիճակում շատ տեղին էր։ Շուտով կունենանք բուսական թեյերի նոր տեսականու՝ պրեմիում տեսքի փաթեթավորում։ Այն կառանձնանա տուփի ձևով, հետաքրքիր դիզայներական լուծումներով և մրցունակ կլինի նաև միջազգային շուկայում»,- նշում է Ար ֆիտո Ֆարմ ընկերության փոխտնօրեն Արմինե Ասիրյանը։

Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մարքեթինգային խորհրդատվություն է տրամադրում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող մի շարք փոքր և միջին բիզնեսների, նշում է, որ 2020 թ․-ի մարտահրավերների հաղթահարման համար առավել արդյունավետ մարքեթինգային գործիքներն են առցանց ցուցահանդեսներն ու թվային մարքեթինգային արշավները։

«Միջազգային շուկաներ արտահանման համար առանցքային է ունենալ որակյալ արտադրանք, հավաստագրումներ, գրագետ մշակված գնային ռազմավարություն, մրցունակ բրենդինգ, հուսալի մատակարարման ցանցեր և հաճախորդների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ։ Մրցունակ և հաջողակ լինելու համար ոչ պակաս կարևոր է ունենալ պիտանելիության ժամկետը երկարացնող, պլաստիկի նվազագույն օգտագործմամբ, հարմար և անվտանգ փաթեթավորում», – ավելացնում է փորձագետը։

«Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում տրամադրվող մարքեթինգային աջակցությունը սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ընկերություններին օգնում է ամրապնդել դիրքերը ներկա շուկաներում և զարգացնել արտահանման ներուժը։ 2021 թ․-ին ծրագրի շահառու ընկերությունները մտադիր են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը Եվրոպայում, Չինաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեփական ժողովրդի վրա կրակելը երևի թե թավշյա հեղափոխության սրբազան «իրավունքն» է. Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սպառնում է, որ կրակելու են ժողովրդի վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Նորություններ

Թափոնների նվազեցումից՝ վերականգնվող տնտեսություն․ ՀՀ-ում 3 տարի ուսումնասիրել եւ սովորել են՝ ինչպես զարգացնել «շրջանաձեւ տնտեսությունը»

08/12/2025
Հաջորդ գրառումը

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սպառնում է, որ կրակելու են ժողովրդի վրա

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական