Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատճառները

Ինչպես երևում է գծապատկերից, տնտեսական ակտիվության միտումը 2023 թվականի սկզբից բացասական է, որը շարունակվել է մինչև 2024 թվականի փետրվար ամիսը։ Նշենք, որ մեկ ամսում գրանցված կտրուկ աճը չի կարող բավարար հիմք հանդիսանալ այն պնդման համար, որ տնտեսությունը հաղթահարել է տնտեսական աճի դանդաղման միտումը։

2024 թվականի փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ աճել է, որի արդյունքում տարեկան կտրվածքով աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 16.3%։ Սակայն այս աճը պայմանավորված է կարճաժամկետ գործոնով՝ հիմնականում ոսկերչական գործունեության կտրուկ աճով։

Այսպես, 2024 թվականին Հայաստանի 8.4 մլրդ դոլար արտահանման 21.5 %-ը կամ 1.8 մլրդ դոլարը կազմել է ոսկու արտահանումը, իսկ 7.0  %-ը կամ 589 միլիոն դոլարը ադամանդների արտահանումը։

 Ընդհանուր առմամբ,  արտահանման 28.5  %-ը եղել է ոսկու և ադամանդնարի վերաարտահանում Ռուսատանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Այս կարճաժամկետ միտումները վտանգավոր են, քանի որ աճը ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոննի վրա, որը անկանխատեսելի է` արտաքին միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված: Նշենք նաև, որ 2023 թվականի վերջին ամիսներին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը ապահովել է  8.7  % տնտեսական աճի մոտ 1.5-2 տոկոսային կետ հավելաճը։ Առկա է հավանականություն որ այս արտաքին ազդակներով պայմանավորված գործունեությունը կարող է դադարել։ Հայաստանի տնտեսական աճի զգալի մասն ապահովում է առեւտրաշրջանառությունը, արտաքին խթանների փոփոխության պայմաններում տնտեսության վիճակը կարող է վատթարանալ։

Աղասի Թավադյան, տնտեսագիտության թեկնածու