ԵՄ գագաթաժողովը աջակցել է եվրոյի միջազգային դերի ուժեղացմանը և թվային եվրոյի ստեղծմանը: Այս մասին ասվում է Եվրոգոտու զարգացման վերաբերյալ ԵՄ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ:
«Գագաթաժողովը կոչ է անում ամրապնդել և ստեղծել ավելի նորարար ֆինանսական սեկտոր, ավելի արդյունավետ և կայուն վճարային համակարգեր: Այս համատեքստում նախապատրաստական աշխատանքները պետք է շարունակվեն թվային եվրոյի գործարկման հնարավորության ուսումնասիրման համար», ասվում է փաստաթղթում:
«Մենք աջակցում ենք եվրոյի միջազգային դերի ամրապնդմանը, ինչը կբարձրացնի ԵՄ ռազմավարական ինքնավարությունը տնտեսական և ֆինանսական հարցերում՝ միևնույն ժամանակ պահպանելով բաց տնտեսություն, նպաստելով համաշխարհային ֆինանսական կայունությանը և աջակցելով եվրոպական բիզնեսին և քաղաքացիներին», ասվում է փաստաթղթում:







