Նախնական տվյալների համաձայն, «Գազպրոմի» արդյունահանումը հունվարի 1-ից 15-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով կազմելով 22,6 միլիարդ խ/մ գազ:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը դեպի «ոչ ԱՊՀ երկրներ» աճել է 41,5%-ով՝ կազմելով 9,1 մլրդ խորանարդ մետր գազ, ասված է հոլդինգի հայտարարության մեջ:
2021-ի սկզբին ոչ ԱՊՀ երկրներ ռուսական գազի արտահանման ծավալը դարձել է երկրորդ խոշորագույնը ընկերության արտահանման առաքումների պատմության մեջ, նշում է «Գազպրոմը»։