Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնդկաստանում Ֆրունզիկին չեն մոռացել

08/08/2021
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ պարոն Ռանանջայ Անանդը Հայաստանում է Մհեր Մկրտչյանի թողած ժառանգության հիշատակմանը նվիրված նախագծի կազմակերպման համար: Պարոն Անանդը վրացի կինոպրոդյուսերի հետ համատեղ վավերագրական ֆիլմի համահեղինակ է, որը պատմում է լեգենդար հայ դերասանի և նրա` հնդկական ֆիլմերում ունեցած դերի մասին: Նկարահանումներից դուրս մենք արագ հարցազրույց ունեցանք նրա հետ: Պարոն Անանդ: Բարի գալուստ Հայաստան: Ի՞նչն է բերել ձեզ այստեղ Շնորհակալություն: Այս տարի, «Հայ-հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 10 տարին:

Բացի այդ, հաջորդ տարի Հնդկաստանը կնշի իր Անկախության 75-ամյակը, որի համար Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է մեկամյա ծրագրերի շարք: Տոնակատարությունների շրջանակում մենք համագործակցում ենք վրացի կինոպրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի հետ ՝ Հայ և միջազգային հանդիսատեսին հնդկական ֆիլմերում Ֆրունզիկ Մկրտչյանի ներգրավվածության պատմությունը նրկայացնելու համար: Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» , որում Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի հայտնի հասարակական դեմքեր կպատմեն դերասանի կյանքի ու նրա հետ ունած իրենց կապերի մասին: Իհարկե, հիմա չեմ կարող բացահայտել այն մարդկանց անունները ովքեր կլինեն ֆիլմում, սակայն հանդիսատեսին անակնկալ է սպասվում : Ինչու՞ որոշեցիք ֆիլմ նկարահանել Ֆրունզիկի մասին: Մհեր Մկրտչյանը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն է։ Տարիներ առաջ ոգևորվեցի, երբ իմացա, որ նա նկարահանվել է նաև հնդկական երկու հայտնի ֆիլմերում: Սակայն, երբ այցելեցի Հայաստան, զարմացա, որ շատերը չգիտեն այս մասին: Հետևաբար, երբ իմ ընկեր Դավիդը ինձ հետ կիսվեց վավերագրական ֆիլմ ստեղծելու իր գաղափարով, ես և իմ կազմակերպությունը ուրախ էինք նպաստել դրա նկարահանմանը: Կարծում եմ, որ ֆիլմը հաղորդակցության ամենաուժեղ միջոցներից է, և այս վավերագրական ֆիլմը հսկայական դեր կխաղա Հնդկաստանի, Հայաստանի ինչպես նաև Վրաստանի միջև կապերի ամրապնդման գործում: Ե՞րբ է ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 14 -ին, երեկոյան ժամը 19 -ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնում: Բացի նրանից, որ միջոցառմանը ներկա են լինելու Հնդկաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր, ՀՀ կառավարության և Հայաստանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություների անդամներ , մուտքը ազատ է լինելու հանրության համար ևս:

Դուք ասացիք, որ այս տարի լրանում է ձեր ՀԿ -ի 10 -ամյակը: Ի՞նչը դրդեց Ձեզ հետարքրվել հայ-հնդկական հարաբերություններով: Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունս ծնվեց, երբ 2009 թվականին հանդիպեցի կնոջս Ռուզաննա Աշուղյանին: Այն ժամանակ Հայաստանում հնդիկների և Հնդկաստանում հայերի մասին բավական տեղեկացվածություններ չկային: Նույնիսկ չէր գործում պատշաճ վիզային ռեժիմ: Հայ-հնդկական հարաբերություները սերտացնելու համար մենք գրանցեցինք «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն և սկսեցինք համագործակցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ մշակութային և կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում: Սերտ համագործակցել ենք նաև Հնդկաստանում ՀՀ Դեսպանատան հետ։ Տարիներ անց Երեւանում հիմնադրեցինք նաև Հնդկական Մշակութային Կենտրոնը, որտեղ հայերը կարող են սովորել հնդկական լեզուներ, պար, երգ, յոգա, հինա և այլն: Ինչպես տեսնում էք, իմ կապը Հայաստանի և հայերի հետ ունի ավելի քան 10 տարվա պատմություն: Ի՞նչ գնահատական կտաք հայ-հնդկական հարաբերություններին։ Թեպետ հայ-հնդկական հարաբերությունները գալիս են դեռ հին ժամանակներից, կարծում եմ, որ դրա ողջ ներուժը մնում է չօգտագործված: Ունենք հայ-հնդկական տնտեսական կապերի խթանման մեծ անհրաժեշտություն, ինչը կօգնի համապատասխանաբար ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Տարիների ընթացքում երկու երկրների միջև կնքվել են բազմաթիվ փոխըմբռնման հուշագրեր, սակայն դրանք ընդհանուր առմամբ մնացել են թղթի վրա: Ներկայիս աշխարհաքաղաքական նկարագրի պայմանաններում մեր երկրների շահերը համընկնում են ավելի քան երբևէ, ուստի մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում 6 ամսում 599 Դավիթ, 337 Նարե է ծնվել․ ի՞նչ անուններով են հաճախ կոչել երեխեաներին

Հաջորդ գրառումը

Անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. ԱԺ նորընտիր փոխխոսնակ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. ԱԺ նորընտիր փոխխոսնակ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական