Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հոլոքոստից փրկված ճարտարապետից մինչև սեռափոխություն. «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները

Հունվարի 5-ին Բևերլի Հիլզում կայացած «Ոսկե գլոբուս» 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել են դափնեկիրների անունները։

Լավագույն ռեժիսորանվանակարգում  «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր է դարձել Բրեյդի Քորբեթը, որը նկարահանել է «Բրուտալիստ» ֆիլմը։ Այն  Հոլոքոստից փրկված հունգարացի հրեա ճարտարապետի կյանքի պատմությունն է։

Լավագույն սցենարի համար մրցանակը ստացել է Պիտեր Ստրաուգանը՝ գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմի համար։ Այս ֆիլմի սյուժեն հիմնված է Վատիկանի քաղաքական իրադարձությունների վրա։

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլի Պերես» ֆիլմը։ Բացի այդ, ամերիկացի դերասանուհի Զոի Սալդանան առաջադրվել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

 Ընդհանուր առմամբ «Էմիլիա Պերես» ֆիլմն առաջադրվել է 10 անվանակարգերում։ Ըստ սյուժեի՝ ֆիլմի գլխավոր հերոսը՝ փաստաբան Ռիտան, որոշում է օգնել մեքսիկական թմրաբիզնեսի  առաջնորդին  սեռափոխության վիրահատության միջոցով փախչելու գործում։

Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Fawn»-ը։ Քոլին Ֆարելը և Ջոդի Ֆոսթերն  արժանացել մինի-սերիալի լավագույն դերասանի և դերասանուհու մրցանակներին։

«Հնարքներ»-ը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ։ Ջերեմի Ալեն Ուայթը («Արջ») և Ժան Սմարթը («Հնարքներ») ստացել են «Ոսկե գլոբուս» կատակերգական սերիալի լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգում։

62-ամյա ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը ստացել է իր առաջին «Ոսկե գլոբուսը» «Մյուզիքլի կամ կատակերգության լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Նյութ»  սարսափ ֆիլմում գլխավոր դերի համար, որը լավագույն սցենարի համար  արդեն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին։