Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը․ տեղեկացնում են ԿԲ-ից։

 Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:

 Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 Տեխնիկական չափանիշները`

Անվանական արժեքը 10 000 դրամ

 Մետաղը/հարգը ոսկի 9990

 Քաշը 8,6 գ

 Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

 Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

 Թողարկման տարեթիվը 2024