Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Ելիսեյան այգիների մի մեծ հատված կկրի Շառլ Ազնավուրի անունը

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի մեծ հատված կկրի   Շառլ Ազնավուրի անունը։

Ինչպես հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից, Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։