Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Գթության ոսկե շղթա» ֆիլմն արդեն 40 մրցանակ է ստացել

«Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը թեև ընդամենը մեկ ու կես ամիս է ինչ ավարտված է, բայց Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան:

 Ֆիլմը միարժամանակ  ներկայացվում է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում և  արդեն հասցրել է ստանալ քառասուն մրցանակ:

Ֆիլմի հաջողությունները կարելի է համեմատել նույն շարքի նախորդ՝  «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հետ, որը երկու տարվա ընթացքում մասնակցելով շուրջ 100 միջազգային կինոփառատոնների, արժանացել է  135 մրցանակի:

Ֆիլմի հայստանյան պրեմիերան տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում:

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի  մասին՝ հակիրճ. նախագծի նախորդ ֆիլմերը պատմում էին Հայոց ցեղասպանության ժամանակ եվրոպական և ամերիկյան մարդասիրական առաքելությունների մասին, իսկ այս ֆիլմը ներկայացնում է ամենասակավ լուսաբանված, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որի շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ:

 Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան  Վերնոն Ուելսը: Նկարահանումներին մասնակցել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և անկախ հետազոտողներ:

Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում:

Պրոդյուսերy և մտահղացման հեղինակն է  Մանվել Սարիբեկյանը, սցենարի հեղինակներն են  Ջեյմս Ռոբինսը (Նոր Զելանդիա), Վալերի Գասպարյանը։

 «Գթության ոսկե շղթա» ֆիլմի ռեժիսորը Արման Չիլինգարյանն է, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, կոմպոզիտորը՝ Արտաշես Քարթալյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Տիգրան Բաղինյանը։